Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Ռոզա Ծառուկյանն էլ համբերեց

Ռոզա Ծառուկյանն էլ համբերեց
25.09.2015 | 00:43

Քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ: Սա հերթական անգամ ապացուցվեց Մարզահամերգային համալիրում Անկախության տոնին նվիրված միջոցառման ժամանակ, որին ներկա էր նաև Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը: «Իրատեսը» փորձեց մի քանի հարց ուղղել իշխանությունների հրավերը ստացած երբեմնի խիստ «ընդդիմադիր», այսօր իշխանությունների հետ կրկին մերձեցած Գագիկ Ծառուկյանի մորը, սակայն վերջինս հրաժարվեց որևէ հարցի պատասխանելուց: «Տարիքս հարգեք ու ոչ մի հարց մի տվեք»,- ասաց ու սեփական որդու տոնայնությամբ հավելեց. «Անկախությունը բոլորինս է, ուրախանում ենք, ողջունում ենք»: Երևում էր, որ տիկին Ռոզան խիստ «զզված» է քաղաքականությունից էլ, դրա տխուր «հետևանքներից» էլ:
Ողջ երեկոյի ընթացքում նրան ուղեկցում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը: Երբ նախագահին շնորհավորելու համար հերթ գոյացավ, Ռոզա Ծառուկյանը ևս այնտեղ էր, սակայն տեսնելով մարդկանց բազմությունը, հասկացավ, որ չի կարող այդքան սպասել: Բայց Սերժ Սարգսյանին անձամբ շնորհավորելու ցանկությունն ավելի մեծ էր, և տիկին Ռոզան դժվարությամբ, բայց սպասեց մինչև իր հերթը հասնի: Շնորհավորեց ու հեռացավ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ